Հակահարձակման առաջընթացն ավելի դանդաղ է, քան մենք կցանկանայինք տեսնել. Զելենսկի
Հակահարձակման առաջընթացն ավելի դանդաղ է, քան մենք կցանկանայինք տեսնել: Այս մասին նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Հակահարձակման առաջընթացն ավելի դանդաղ է, քան մենք կցանկանայինք: Ոմանք կարծում են, որ սա հոլիվուդյան ֆիլմ է և հիմա սպասում են արդյունքներին։ Սա սխալ է: Մարդկանց կյանքը վտանգված է: Մենք մարտադաշտում կշարժվենք այնպես, ինչպես հարմար ենք համարում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։