Քերոբյանը Նյու Յորքում է․ մասնակցել է ներդրումային գագաթնաժողովի շրջանակում կլոր սեղան քննարկմանը
Հունիսի 20-ին Orion Summit 2023 գագաթնաժողովը շարունակել է աշխատանքը պանելային և կլոր սեղան քննարկումներով:
ՀՀ Էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը Նյու Յորքում անցկացվող Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է կլոր սեղան քննարկմանը, որը նվիրված էր տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտների ներդրումային և նորարարության առաջնահերթություններին։
Քննարկվել է բանկային ոլորտում անցումը համապատասխանությանը (compliance), աճը և փոխակերպումը ESG-ի տեսանկյունից, ֆինանսական համակարգի փոխակերպումը և նորարարությունը:
Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը կարևորել է ֆինանսական կազմակերպությունների կողմից ստարտափներում ներդրումները:
Տեղի է ունեցել նաև պանելային քննարկում կրիպտոարժույթի թեմայով: