Զելենսկու կինը հայտնել է, որ ինքն ու ամուսինն առանձին են ապրում
Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքն ու ամուսինն առանձին են ապրում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Նա ամեն օր գնում է գրասենյակ՝ աշխատելու, բայց ամուսնու հետ առանձին է ապրում. Վլադիմիր Զելենսկին անվտանգության նկատառումներով գիշերում է գրասենյակում, իսկ կինը վերադառնում է երեխաների մոտ։
«Եթե մեր բախտը բերի, մենք կհանդիպենք գրասենյակում՝ ճաշի ժամին: Մեզանից ոչ ոք այս պահին չի կարող իրեն թույլ տալ ժամանց անցկացնել»,- հավելել է Զելենսկայան։