Ռումինիան կդառնա ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներով ուսուցման կենտրոն
Ռումինիան, ամենայն հավանականությամբ, կդառնա ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներով ուսուցման կենտրոն, - գրում է Politico-ն՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներին:
Ամենայն հավանականությամբ, օդաչուների վերապատրաստումը կիրականացնեն F-16 կործանիչներ արտադրող Lockheed Martin ընկերության մասնագետները։
Նիդերլանդների պաշտպանության նախարարության ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ գործընկերներն աշխատում են Արևելյան Եվրոպայում F-16 ուսումնական կենտրոն ստեղծելու ուղղությամբ, սակայն չի հստակեցրել, թե որտեղ։