Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Կանեփ արտադրողներ են փնտրվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փակ քննարկում է ունեցել՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ։ Քննարկման օրակարգում եղել է արտադրական կանեփի թեման։

ՔՊ-ական պատգամավորները կառավարության անդամներից պահանջել են օրենքով մեղմացնող գործիքակազմ ներդնել, որպեսզի Հայաստանում կանեփի արտադրությամբ ընդամենը մեկ կազմակերպություն չզբաղվի։ Դեռևս ապրիլին  խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ոլորտին վերաբերող՝  «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջից հրաժարում, ինչպես նաև այլ փոփոխություններ: Սակայն մայիսի 17-ին, երբ նախագիծը խորհրդարանի պատկան հանձնաժողովում քննվելուց հետո պետք է երկրորդ ընթերցման ներկայացվեր, ՔՊ-ականներն այն չընդունեցին։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ նման եկամտաբեր և գրավիչ բիզնեսով այսօր ՀՀ-ում զբաղվում է ընդամենը մեկ ընկերություն, այն էլ՝ կիսատ-պռատ, ուստի անհրաժեշտ է նոր գործիքակազմ ներդնել։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները երեկ Մհեր Գրիգորյանին են ներկայացրել իրենց առաջարկները և փաստարկել, որ դրանց ընդունմամբ ոլորտը կազատականացվի, և ոչ թե մեկ-երկու հոգի կզբաղվեն կանեփի արտադրությամբ, այլ՝ շատերը, ուստի բիզնես պլանի պահանջն էլ պետք է լինի պարտադիր, որն առողջապահության նախարարությունն առաջարկում էր հանել։ Մհեր Գրիգորյանը, մեծ հաշվով, առարկություններ չի ունեցել, ի տարբերություն առողջապահության ոլորտի պատասխանատուների։

Հիշեցնենք․ 2021-ի հունիսին «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը սահմանվեցին որպես լիցենզավորման գործունեության տեսակ: Օրենքի փոփոխությունը 2 տարի առաջ հիմնավորվում էր միլիոնավոր դոլարների շրջանառությամբ ու մեծ եկամուտներով։

Ուշագրավ է, որ Հայաստանում կանեփի արտադրությամբ զբաղվող միակ ընկերության անունը կապվում է Երևանի ապագա քաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, մամուլում այդ մասին հրապարակումներ կան։ ՔՊ-ականները կարծում են, որ ԱԺ-ի կտրուկ շրջադարձը՝ այս նախագծի հարցում, առաջին ընթերցումից հետո պայմանավորված է հենց Ավինյանի գործոնով, Փաշինյանը որոշել է մեղմացնել այս բիզնեսի չափանիշները, որ մեծ թվով խաղացողներ մտնեն այդ դաշտը»։