Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Շուշին հետ բերելու օպերացիա՞ է եղել․ պարզաբանում է Տիրան Խաչատրյանը

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հրապարակի» զրուցակիցն է ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։

- Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մի քանի սկանդալային հայտարարություն արեց, օրինակ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից տեղեկություններ է ստացել 44-օրյայի ժամանակ, որոնք հակասել են ԳՇ-ի տրամադրած տեղեկություններին, հետագայում պարզվել է, որ Արցախի նախագահի հայտնած տեղեկություններն են համապատասխանել իրականությանը։ Ի՞նչ է փորձում անել Փաշինյանը՝ մեղքը գցում է ԳՇ-ի՞ վրա, մեղավորնե՞ր է փնտրում, թե՞ պատմությունն է վերախմբագրում։

- Ե՛վ, և՛․․․ երկու տարբերակն էլ՝ և՛ ԳՇ-ի վրա մեղավորությունը գցելը, ե՛ւ մեղավորներ նշանակելն ու պատմություն վերախմբագրելը։ Այսինքն՝ այստեղ ամբողջ խնդիրը, մի քիչ տգեղ արտահայտություն է, բայց սեփական մեղքերը կոծկելն է, ուրիշներին մեղավորներ նշանակել հանրության մեջ։

- Երբ ասում ենք՝ Գլխավոր շտաբ, հասկանում ենք, որ ոչ միայն Օնիկ Գասպարյանին նկատի ունի, այլև ամբողջ զինված ուժերը։ Կապ տեսնո՞ւմ եք բանակի հասցեին նախկինում նրա արած հայտարարությունների ու այս հայտարարության մեջ։

- Ես ուզում եմ հարց տալ այդ հարցադրումների հետ կապված՝ եթե խաբել են, կեղծել են, ինչի՞ դրա հետ կապված որևէ մեկը չի պատժվում։

- Օնիկ Գասպարյանի վերաբերյալ պարբերաբար այնպիսի հայտարարություններ են անում, որ տրամաբանական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը չի մեղադրվում, չի կալանավորվում։

- Նույնիսկ կալանավորելուց դեռ չեմ խոսում, չգիտեմ, ավելի խիստ պատիժների հետ կապված բան չեմ խոսում, թող նկատողություն հայտարարի, որ իրեն ոչ հավաստի կամ մտացածին տեղեկություններ են հաղորդել՝ ինչու չի եղել։ Այդ բանը նոր չի, չէ՞, որ պարզ դարձավ կամ հայտնի եղավ։

- Շուշիի անկման վերաբերյալ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 7-ին է ընկել Շուշին։ Ի վերջո, ե՞րբ է Շուշին անցել թշնամու ամբողջական վերահսկողության տակ։

- Շուշին ե՞րբ է ընկել, այսինքն՝ երբ է անցել հակառակորդի վերահսկողության տա՞կ։ Ես եթե չեմ սխալվում՝ ամսի 8-ին, բայց հաստատ չեմ կարող ասել այդ օրը։ Չնայած որ 8-ին մենք ստորաբաժանումներ Շուշիում ունեցել ենք հաստատ։

- Շուշին հետ բերելու օպերացիա եղե՞լ է։

- Այո։

- Ե՞րբ է եղել։

- Հենց 8-ին։ Ու ձախողվել է։

- Մեղրիում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ի՞նչ կասեք։ Փաշինյանն ասում է՝ պատերազմը վաղաժամ դադարեցնելու պայմաններից մեկը Մեղրիում ռուս խաղաղապահների տեղակայումն էր, ինչին ես դեմ եմ եղել։

- Գիտե՞ք, ինքն ում հետ ինչ է խոսել, ինչ է պայմանավորվել, կամ նախապես ինչ փաստաթղթեր են ներկայացված եղել՝ ես դրանցից տեղյակ չեմ, ինչքանով է ճիշտ ասում, ինչքանով է ստում, ինչքանն է արդարացի կամ իրավացի՝ չեմ կարող ասել։

- Այսինքն՝ համաձայնագրի վերաբերյալ որևէ տեղեկատվության Դուք չե՞ք տիրապետում։

- Ոչ, ես բազմաթիվ անգամներ տարբեր լրատվամիջոցներին ասել եմ, հայտարարությունը որ եղել է, ինքը որ ասում է՝ ամսի 9-ին ստորագրած է եղել, ես դրան եմ ծանոթացել՝ արդեն ստորագրելուց հետո՝ ամսի 10-ի առավոտյան։

- Անկլավների մասին հայտարարության վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։ Փաշինյանը հայտարարեց, որ առաջարկվել է նման կետ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որով պարտադրել են անկլավների վերադարձ, ինքը չի ստորագրել։

- Այո, ես դրանից տեղյակ եղել եմ և այդ մասին իմացել եմ ամսի 10-ի առավոտյան, դրա մասին էլ եմ ասել՝ անկլավներն ի՞նչ կապ ունեն զինադադարի համաձայնագրի կամ հայտարարության հետ։ Դրանից հետո փոփոխություն եղել է։

- Փաշինյանը հերթական անգամ մեղադրանքների ալիքն ուղղում էր ռուսական կողմին, որ Ռուսաստանը պետք է կանգնեցներ պատերազմը և այլն։

- Իսկ ո՞ւմ չի ուղղել մեղադրանքներ։

- Այնուամենայնիվ, ռուսական կողմը մեզ հետ ռազմական համագործակցության մեջ թերացումներ ունեցե՞լ է, թե՞ պատասխանատվությունն ամբողջովին այս իշխանությունների դաշտում է։

- Գիտեք, եթե խաղն ինչ-որ տեղ ընդհատվում կամ ցանկալի ընթացքով չի ընթանում, ուրեմն խաղացողներից ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չի արել։ Հիմա՝ մեր իշխանություններն են իրենց վատ պահել, այլ ազդեցություններ են եղել, թե ռուսական կողմն ուղղակի չի փորձել անել այն, ինչը որ կարող էր անել, ես միանշանակ չեմ կարող ասել։ Բայց այն, որ ռուսական կողմի պատրաստակամությունը եղել է՝ աջակցելու հնարավորի սահմաններում, թույլատրելի չափերով՝ ես դա հաստատ կարող եմ ասել։

- Արդեն քանի օր է՝ թույլ չեն տալիս հումանիտար բեռներ անցկացնել Արցախ, շուտով սննդի լրջագույն խնդիր է առաջանալու։ Դատելով թշնամու վարքագծից՝ շփման գոտում, դրանք ռազմական ագրեսիայի պատրաստվելու մասի՞ն են խոսում, թե՞ ճնշման տեսակ են։

- Եվ հերթական գործողությունների համար հող ստեղծելու նախապատրաստություններ են, կարելի է ուղղակիորեն այդպես էլ դիտարկել, որովհետև այդ պահվածքին գոնե մի փոքր, չասեմ՝ զգացմունքայնություն, պատվի խնդիր կա, այստեղ պատիվ ունեցող կողմն անպայման կգնա այն տարբերակին, որ ինչ-որ ձևով դա հանգուցալուծվի։ Այդ առումով կարելի է դիտարկել, որ հող նախապատրաստելու խնդիր է։ Եվ ուղղակի իմաստով՝ նաև ճնշում գործադրելու տարբերակ է։ Ուղղակի այստեղ պետք է հասկանանք, որ եթե շախմատային լեզվով ասենք, ցավոք սրտի, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ մեր իշխանություններն ընդհանրապես մեկ քայլանոց կոմբինացիաներ են կատարում, ինչ-որ բան եթե արեց՝ հաջորդը կանխատեսելի է։ Այդ առումով ուղղակիորեն սա ճնշում է, միաժամանակ հող են նախապատրաստում, եթե լինի արձագանքում կամ անդրադարձում ինչ-որ ձևով, նաև գործողություններ սկսելու։

- Այսինքն՝ եթե հայկական կողմն արձագանքի, ադրբեջանական կողմը կանցնի ռազմական գործողությունների՞։

- Չեմ կարող ասել՝ ինչ ծավալի, բայց ռազմական գործողություններ կիրականացնի»։