Արմեն Աշոտյանն արդեն 145 ժամ կալանքի տակ է՝ առանց որոշման
Մինչ այս պահը պաշտպանության կողմին այդպես էլ չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ: Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին»,- գրել է Աթանեսյանը: