Ռուսաստանը ոչնչացրել է 13,000 ուկրաինացի զինվորների, որոնք մասնակցում էին հակահարձակմանը. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր այսօրվա ելույթում մի շարք կարևոր հայտարարություններ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև.
Նոր կամավորների կարիք չենք տեսնում։ Ռուսաստանում օրական միջինը 1336 մարդ է պայմանագիր կնքում, այսինքն՝ ամեն օր գունդ ենք ստանում:
Ռուսաստանի Զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 13,000 ուկրաինացի զինվորների, որոնք մասնակցում էին Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմանը:
Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Կիև առաքված 109 «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներից 18-ը։