Լևոն Տեր-Պետրոսյանը ցավում է «ներկայիս իշխող վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորության» մահվան կապակցությամբ
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցել է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ:
«Խորապես ցավում եմ մեր երկրի ներկայիս իշխող վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորության՝ Վիգեն Խաչատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ունակություններ՝ որ նա դրսևորել է նորանկախ Հայաստանում իր զբաղեցրած բոլոր պաշտոններում: Ուստի անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Վիգենի հարազատներին, ընկերներին և բարեկամներին»,- գրել է Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Վիգեն Խաչատրյանն այն ՔՊ-ականն էր, որը Արցախը համարում էր Ադրբեջանինը: