Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան-Նիկոլ Փաշինյան` 21-րդ դարի բոլշևիկների մերձավորի խոշոր գործարքի մասին. Զարուհի Փոստանջյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արման Հակոբջանյանը լքել է շրջափակված Արցախը և գտնվում է Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար:
«Արման Հակոբջանյանը գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների ցանցը` «Մուլտի գազ» և «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները:
Բացի այդ հայտնի է, որ Արման Հակոբջանյանը անմիջապես Սևանա լճի ափին, շուրջ 7 հազար քառակոիսի մետր տարածքի վրա իրականացնում է կառուցապատում:
Արման Հակոբջանյանի կողմից կատարված այս գործարքը` գազալցակայանների ցանցի գնումը պետք է գնահատել որպես կապիտալի վերաբաշխում և Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան-Արման Հակոբջանյան` արցախյան գումարների շարժ դեպի Երևան: Արցախի հաշվին ձեռք բերված կապիտալը դուրս է բերվում Արցախից և ստանում ապահով տանիք Երևանում:
Հիշեցնեմ նաև, որ Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որը հանձնված Շուշիի` Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի անդամ է Արայիկ Հարությունյանի հետ միասին և ՔՊ-ի ջատագովը»: