Հզոր պայթյուն՝ Իսրայելում
Ա-Շարոն շրջանի և Իսրայելի կենտրոնական այլ շրջանների բնակիչները հզոր պայթյուն են լսել։ Այս տարածքից մարդկանցից բողոքներ են ստացվում աչքերի ցավի մասին, գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Դեպքի առթիվ հրշեջ-փրկարարական ծառայությունը հետաքննություն է սկսել։ Պայթյունի հանգամանքները դեռ պարզված չէ։
Ավելի ուշ իսրայելական լրատվամիջոցները հրապարակեցին Հերցլիա շրջանում պայթյունի վայրում գոյացած փոսի լուսանկարը։
Նշվում է, որ փոսն ունի մոտ 7 մետր տրամագիծ և գտնվում է Հերցլիայի Նոֆ Յամ շրջանում: Բնակիչներին խորհուրդ է տրվում փակ պահել պատուհանները։