ԱՄՆ-ը կարող է Ուկրաինայի վրա միջուկային հարձակումը ճանաչել որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա
ԱՄՆ Սենատում պատրաստվել է բանաձեւ, որը կոչ է անում հավասարեցնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառումը ՆԱՏՕ-ի վրա հարձակման հետ։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ սենատոր Լինդսի Գրեհեմը:
«Մենք այսօր ներկայացնում ենք մի բանաձև՝ Սենատի բանաձև, որում ասվում է, որ եթե Ռուսաստանը կամ Բելառուսը կամ Ռուսաստանի վստահված անձը պայթեցնում է միջուկային սարքը Ուկրաինայում, որպեսզի դադարեցնի հակահարձակումը կամ փորձի կոտրել ուկրաինացի ժողովրդի կամքը, ապա այդպիսի հարձակումը պետք է համարել հարձակում հենց ՆԱՏՕ-ի վրա»,- ասել է օրենսդիրը։