Նեթանյահուն բացատրել է, թե ինչու Իսրայելը զենք չի փոխանցում Ուկրաինային
Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Ուկրաինային ռազմական օգնության հարցում Իսրայելն ի սկզբանե գտնվում է հատուկ իրավիճակում, որը տարբերվում է Լեհաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի այլ գործընկեր երկրների դիրքորոշումից։
«Մենք Ռուսաստանի հետ ամուր ռազմական կապեր ունենք: Մեր օդաչուները ռուս օդաչուների կողքին թռչում են Սիրիայի երկնքում: Եվ ես կարծում եմ, որ կարևոր է, որ մենք պահպանենք մեր գործողությունների ազատությունը մեր հյուսիսային սահմանին ռազմական դիրքեր ստեղծելու Իրանի փորձերի դեմ:
Երկրորդ պատճառն այն մտավախությունն է, որ այն կարող է ռազմի դաշտում անցնել ռուսներին, իսկ հետո հանձնվել Իրանին, որը կփորձի այդ զենքն օգտագործել հենց Իսրայելի դեմ»,-նշել է Նեթանյահուն: