Ադրբեջանում բլոգերների, լրագրողների որս է սկսվել․ ակցիաները լուսաբանողները ձերբակալվել են
Ադրբեջանում որս է սկսվել լրագրողների, բլոգերների և շարժումների առաջնորդների համար, ովքեր լուսաբանում են Գեդաբայի շրջանում բնապահպանական աղետը և էկո ցույցերը։ Այս մասին գրում է փորձագետ Ալեն Ղուլյանը։
Նա նշել է, որ հետևում է տեղի ունեցող իրադարձություններին և տեղեկացնում է, որ հինգ մարդ կալանավորվել է։
«Սոցիալական ցանցերում հրապարակումներ արած լրագրողներից և բլոգերներից 2-ը ձերբակալել է 20 և 30 օր ժամկետով։ Հայտնի է նաև, որ բացի իշխանական լրատվամիջոցներից, այլ լրագրողների մուտքն արգելված է հիշյալ տարածք»,-գրել է փորձագետը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Գադաբայի շրջանում շարունակվում են էկո բողոքի ցույցերը, Սոյուդլու գյուղ մուտքը սահմանափակ է։
Բնակչությունը չի կարող մտնել գյուղ։ Ալիևի ռեժիմը շարունակում է թալանել ընդերքը և ոչնչացնել սեփական երկրի էկոլոգիան։