Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Վանաձորում և Հրազդանում մանկապարտեզների հաշվին խնայողություններ են անում

Ջերմային ցածր ռեժիմի պատճառով որոշ համայնքներում մանկապարտեզների արձակուրդները երկարաձգվել են:  Օրինակ, Վանաձորում, նախնական տվյալներով, արձակուրդները երկարաձգվել են մեկ շաբաթով, իսկ Հրազդան քաղաքում` շատ ավելի:

Խոսքը գնում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների մասին: Վանաձորի քաղաքապետարանն իր որոշումը հիմնավորում է վերջին շրջանում սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնային ակտիվացմամբ: Սակայն, մյուս կողմից էլ պատճառը ամենևին էլ գրիպն ու վիրուսը չէ, որ մանկապարտեզները չեն աշխատում, այլ ցածր ջերմաստիճանը:

Քաղաքապետարանն ինքն է ապահովում այդ ջերմությունը և ինքն է հոգում այդ ջերմության ծախսերը:

Այստեղ հարց է առաջանում, եթե նախադպրոցական հաստատությունները հիմնականում գազաֆիկացված են, ասել է թե, ջեռուցման հետ կապված խնդիրներ չունեն, ապա ի՞նչն է խանգարում այդ հիմնարկներում նորմալ ջեռուցում ապահովել, այնպիսի ջեռուցում, որ կհամապատասխանի սահմանված նորմին:

Ստացվում է, որ քաղաքապետարանը տնտեսում է համայնքի բյուջեն մանկապարտեզների երեխաների հաշվին: Այսինքն` ավելի լավ է երեխաներին տուն ուղարկեն, քան ջեռուցեն հիմնարկն ու հետո էլ փակեն այդ ծախսերը: Սա այն դեպքում, երբ, մասնավորապես, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մանկապարտեզների մասին խոսելիս, ամպագորգոռ հայտարարություններ է անում ու սկսում հաշվել, թե ինչքան շատ գումարներ է ծախսում մանկապարտեզների վրա: Մինչդեռ պարզվում է նույնիսկ երեխաներին  ջերմություն ապահովելու  համար չի ուզում վճարել:

Ինչ վերաբերում է Հրազդանին, ապա այս դեպքում պատկերն ավելի խղճուկ է: Մայրաքաղաքից ընդամենը 45 կլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքի մանկապարտեզների մեծ մասը ջեռուցվում է փայտե վառարանով: Իբր քիչ է, որ քաղաքապետ Արամ Դանիելյանը մանկապարտեզների գազաֆիկացման ուղղությամբ աշխատանքեր չի տանում, դեռ ուզում է խնայողություններ անել երեխաների  հաշվին:
Ի դեպ, հարկ է նկատել, որ եթե Վանաձորի դեպքում երեխաները սովորաբար մանկապարտեզ չեն հաճախում հունվար ամսին, ապա Հրազդանի դեպքում մանկական հիմնարկները փակվում են ամիսներով: