Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ վիճակը, մարտահրավերներն ու անելիքները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ճնշումների ու սպառնալիքների շարունակական աճի պայմաններում արտաքին ու ներքին ուղղություններով առաջնահերթ ու ռազմավարական անելիքների շուրջ:
Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին: