Պրիգոժինը Դոնի Ռոստովում հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի և Գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ
Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Դոնի Ռոստովում հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի հետ։ Այս մասին է վկայում հունիսի 24-ի առավոտյան Wagner Unloading տելեգրամյան ալիքի տարածած տեսանյութը։
Զրույցում Պրիգոժինն ասել է, որ քանի դեռ Վագները չի ստացել Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, նրանք կշրջափակեն Ռոստով քաղաքը և կգնան Մոսկվա։
Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Հարավային ռազմական օկրուգի շտաբում։
Գեներալ Վլադիմիր Ալեքսեևը գեներալ Սերգեյ Սուրովիկինի հետ հունիսի 24-ի գիշերը տեսաուղերձ է ձայնագրել Վագների մարտիկներին կոչ անելով՝ ապստամբությանը չմասնակցել։