Հակաահաբեկչական միջոցառումներ Մոսկվայում և Մոսկվայի մարզում
Մոսկվայի ծայրամասերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իրականացվում են հակաահաբեկչական միջոցառումներ։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը կոչ է արել զերծ մնալ շրջանի հարավային մասերի ճանապարհորդություններից։
Նրա խոսքով՝ իրավիճակը վերահսկում են իրավապահ մարմինները և ԱԴԾ-ի կողմից։
«Հարավային ուղղությամբ ճանապարհներին հնարավոր են լրացուցիչ ստուգումներ, այդ կապակցությամբ խնդրում եմ, հնարավորության դեպքում զերծ մնալ անձնական տրանսպորտով երթևեկելուց Մոսկվայի շրջանի հարավում։ Խնդրում եմ հանգստություն պահպանել»,- ասել է Վորոբյովը։