Ուկրաինայի զինված ուժերը, օգտվելով ստեղծված իրավիճակից պատրաստվում են հակահարձակման․ ՌԴ ՊՆ
Օգտվելով Պրիգոժինի սադրանքից՝ Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի ուղղությամբ պատրաստվում են հարձակման, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Գերատեսչությունից հայտնել են, որ հարձակման համար Ուկրաինայի զինված ուժերի Բախմուտ մարտավարական ուղղությամբ մի քանի բրիգադներ են կենտրոնացված։
Օգտվելով իրավիճակն ապակայունացնելու Պրիգոժինի սադրանքից՝ Ուկրաինայի Զինված ուժերը Բախմուտի մարտավարական ուղղությամբ կենտրոնացված են 35-րդ ծովային բրիգադի և Ուկրաինայի ԶՈւ 36-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների հարձակողական գործողությունների մեկնարկային գծերի վրա։ Հարավային խմբավորման զինծառայողներն օդային և հրետանային հարվածներով ջախջախում են հակառակորդին,-նշված է հայտարարության մեջ։