Պուտինը պատրաստվում է սեղմել միջուկային զենքի կոճակը․ Սաակաշվիլի
Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ։
Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա, երբ Ուկրաինայի զինված ուժերը մտնեն Ղրիմ։ Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա»-ի սյունակում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Կարծում եմ, որ այն ամենը, ինչ անում է Պուտինը վերջին ամիսներին, նախապատրաստում է կարմիր կոճակը սեղմելուն։ Չնայած ուկրաինական հարձակման վերաբերյալ ոմանց թերահավատությանը, Մոսկվան հաստատ գիտի, որ Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս հնարավորություններով նրանք հաստատ չեն կարող զսպել։ 100 կիլոմետր լայնությամբ Ազովի միջանցքը, և վաղ թե ուշ նրանց պաշտպանությունը ճեղքվելու է»,- ասել է Սաակաշվիլին։