ԱՄՆ-ն հետևում է իրավիճակին Ռուսաստանում․ Սպիտակ տուն
ԱՄՆ-ը վերահսկում է իրավիճակը Ռուսաստանում և մտադիր է խորհրդակցել դաշնակիցների և գործընկերների հետ իրադարձությունների զարգացման հետ մեկտեղ, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը՝ կապված «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի սադրանքի հետ։
«Մենք վերահսկում ենք իրավիճակը և կխորհրդակցենք դաշնակիցների և գործընկերների հետ, երբ այն զարգանա»,- ասվում է Հոջի հայտարարության մեջ։
CNN-ի փոխանցմամբ՝ իրավիճակի մասին տեղեկացվել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։