Պրիգոժինի ապստամբության հետևանքները․ ուժայինները Սանկտ-Պետերբուրգում մտել են «Վագների» կենտրոն․ UNIAN
Ռուսական Սանկտ Պետերբուրգում անվտանգության ուժերը մտել են Վագներ մասնավոր ռազմական ընկերության կենտրոն այն բանից հետո, երբ ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինն ապստամբություն է կազմակերպել։ Այս մասին գրում է ուկրաինական UNIAN-ը։
Ամենայն հավանականությամբ, խուզարկություններ կիրականացվեն շենքում, որը գտնվում է Զոլնայա փողոցում, հայտնում է Fontanki-ի տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով իր թղթակցի տեղեկությունները։
«ՕՄՕՆ-ի և Ազգային գվարդիայի հետ երկու ավտոբուսներ մոտեցան շենք, քաղաքացիական հագուստով մարդկանց հետ մտան ներս»,- ասվում է զեկույցում։
Բացի այդ, Բլագովեշենսկի կամրջի մոտ աշխատել են դիմակներով և գնդացիրներով մարդիկ։ Լրագրողները հավելել են, որ ամբարտակի վրա կա ռեստորան և հյուրանոց, որոնք կապված են վագներականների առաջնորդի հետ։
«Ակադեմիչեսկի նրբանցքը երկու կողմից շրջափակված է, զինված սպաները նույնպես հերթապահում են»,- նշում է ալիքը։