Վճռական գործողություններ կձեռնարկվեն, դրանք կլինեն կոշտ. Պուտինի արձագանքը (տեսանյութ)
Ռոստովում իրավիճակը շարունակում է ծանր մնալ. փոսատացի Ռոստովի մարզում քաղաքացիական և ռազմական իշխանությունների աշխատանքն արգելափակված է։ Այս մասին իր ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որ Ռուսաստանում պառակտումը կրկնվի։
Պուտինը նշել է, որ ռազմական ապստամբությունը կազմակերպողն ու զինակիցների վրա զենք բարձրացնողը դավաճանել են Ռուսաստանը։
«Նրանք պատասխան կտան դրա համար։ Որպես Ռուսաստանի քաղաքացի՝ ամեն ինչ անելու եմ երկիրը պաշտպանելու համար, վճռական գործողություններ կձեռնարկվեն։ Դրանք կլինեն կոշտ:
Կոչ եմ անում չանել ճակատագրական, ողբերգական սխալ. Կատարեք միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցրեք մասնակցել հանցավոր գործողություններին: Հավատում եմ, որ մեր հայրենիքի հետ միասին կհաղթահարենք ցանկացած փորձություն և էլ ավելի կհզորանանք»,- ասել է Պուտինը։