Կա՛մ պետք է պարտվի Պրիգոժինը, կա՛մ Պուտինը․ Պոդոլյակ
Ռուսաստանում Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի «հակաահաբեկչական» գործողությունն արդեն հանգեցրել է Ռոստովի, մի քանի դաշնային մայրուղիների, Հարավային ռազմական օկրուգի շտաբի գրավմանը։
Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, լայն տարածում է գտել, ակնհայտ է ռուսական էլիտայի պառակտումը.
«Համաձայնել և ձևացնել, թե ամեն ինչ կարգավորվել է, չի ստացվի։ Ինչ-որ մեկը պետք է անպայման պարտվի՝ կա՛մ Պրիգոժինը, կա՛մ Պուտինն ու նրա թիմը»,- հավելել է Պոդոլյակը։