Ղազախստանի դեսպանատունը հորդորել է համաքաղաքացիներին չայցելել Ռուսաստանի մի շարք շրջաններ
Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի դեսպանությունը հայրենակիցներին խնդրում է զերծ մնալ Ուկրաինային սահմանակից շրջաններ այցելելուց։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Ռուսաստանի Ուկրաինային սահմանակից շրջաններում առկա անվտանգության սպառնալիքների հետ կապված՝ խնդրում ենք զերծ մնալ այդտեղ այցելելուց»,- ասվում է դեսպանատան՝ շաբաթ օրը սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանի Դաշնությունում, հատկապես Ուկրաինային սահմանակից շրջանների բոլոր քաղաքացիներին կոչ է անում գրանցվել Մոսկվայում Ղազախստանի դեսպանատան հյուպատոսական գրասենյակում։