Բրիտանական հետախուզություն. Պրիգոժինի ապստամբությունը Ռուսաստանի համար ամենալուրջ մարտահրավերն է
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա զեկույցը նվիրել է Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի և Ռուսաստանի ռազմական ղեկավարության միջև հակամարտությանը։
Բրիտանական ռազմական գերատեսչությունը նշել է, որ վարձկանները հատել են Ռուսաստանի սահմանը առնվազն երկու տեղով, իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի ռազմական շտաբը, և վագներականների մի մասը գրեթե անկասկած ձգտում է հասնել Մոսկվա՝ առանց զինվորականների մեծ դիմադրության հանդիպելու։
«Առաջիկա ժամերին Ռուսաստանի անվտանգության ուժերի հավատարմությունը առանցքային կլինի ճգնաժամի զարգացման համար։ Սա վերջին ժամանակների ամենալուրջ մարտահրավերն է ռուսական պետությանը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։