Ռուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել վագներականներին
ՌԴ ՊՆ-ի հետ առնչվող Fighterbomber տելեգրամյան ալիքը, որի հեղինակը, ըստ ուկրաինացի քննիչների, ծառայում է Վորոնեժի ռուսական ռազմատիեզերական ուժերում, հայտնել է, որ Ռոստովում երեք ուղղաթիռ է խոցվել։
Նշվում է, որ այդ պատճառով Վագների ավտոշարասյունը շարժվում է M4 մայրուղով` քաղաքացիական մեքենաներով, ուղղաթիռներն ակնհայտորեն չեն կարող աշխատել:
Երթուղին այժմ փակ է: Մեքենաները հեռացվում են,- ասվում է տելեգրամյան ալիքում։
Ռուսաստանի ճակատային ավիացիան սկսել է հարվածներ հասցնել M4 մայրուղու երկայնքով։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ գտնվող Rybar տելեգրամյան ալիքը։