Վրաստանում կոչ են արել շտապ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան իշխանություններին կոչ է արել շտապ գումարել Անվտանգության խորհուրդը և ժամանակավորապես փակել սահմանը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների անկանխատեսելիության պատճառով՝ ռազմական ապստամբության բռնկման ֆոնին։
«Վտանգն իրական է։ Վրաստանի պետական սահմանը՝ Լարսի անցակետն էսկալացիայի գոտուն ամենամոտ կետն է։ Խաղաղությունը պահպանելու համար ժամանակին գործողություններ են անհրաժեշտ»,- գրել է Գախարիան սոցցանցում։
Վրաստանի իշխանությունները շաբաթ առավոտյան չեն մեկնաբանել Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։