Պուտինը զանգահարել է Լուկաշենկոյին և խոսել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին
Հունիսի 24-ի առավոտյան նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ գտնվող Pul Pervogo տելեգրամյան ալիքը։
«Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին։ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին»,- հայտնում է մամուլի ծառայությունը։