Վագների զորքերը Լիպեցկի շրջանից շարժվում են դեպի Մոսկվա
Սոցցանցերում տեսանյութեր են շրջանառվում, որոնցում Վագներ-ների շարասյունները Լիպեցկի շրջանից M4 մայրուղու երկայնքով շարժվում են դեպի Մոսկվա։
Միաժամանակ Դոնբասի նախկին հրամանատար Իգոր Ստրելկովը հայտնում է, որ ապստամբները անցել են Վորոնեժը և շարժվում են Լիպեցկի շրջանի տարածքով։
«Նրանք պարծենում են, որ խփել են ռուսական գվարդիայի առաջապահ դիրքերը»,- գրում է նա։