Էրդողանը լիակատար աջակցություն է հայտնել Պուտինի քայլերին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինն Էրդողանին տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված զինված ապստամբության փորձի հետ։ Թուրքիայի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին, նշել են Կրեմլում։