Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Քաղաքականություն

Գործարարի տանը գաղտնալսող սարք են տեղադրել, հավաքել ապօրինի տեղեկություններ․ «Առավոտ»

Հունիսի 20-ին «հանցագործության մասին հաղորդումով» Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել մոսկվաբնակ գործարար Վարդան Խառատյանը, գրում է «Առավոտ»-ը։ Այս անգամ նրա հաղորդումը Երեւան քաղաքի դատավոր Ռ. Սմբատյանի գործողությունների վերաբերյալ է: Սա առաջին դեպքը չէ, երբ իրեն տուժող համարող գործարարը դիմում է գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին: Դատախազ Ա. Վարդապետյանին ուղղված նրա նախորդ դիմումին պատասխանել էր ՀՀ դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դ. Աղաջանյանը. «Գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով նոր փաստեր չեք ներկայացրել, դրանք առավելապես նույնաբովանդակ են Ձեր կողմից նախկինում ներկայացված դիմումներին, որոնց վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձի կողմից Ձեզ տրվել են լիարժեք պատասխաններ: Բացի այդ, դիմումով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական եւ չի բովանդակում ստուգման ենթակա տվյալ»:

Վարդան Խառատյանը, ով մտադրվել էր փայտամշակման արտադրամաս հիմնել, ներդրումներ կատարել, ներկայացնում է բազմաթիվ ապացույցներ, որոնք իրավապահ մարմինների կողմից անտեսվում են: Վարդան Խառատյանը «Առավոտ»-ին հայտնել էր, որ դիմել է իրավապահ, արդարադատության մարմիններին, ԱԱԾ պետին, Քննչական կոմիտե, ՀՀ դատախազություն՝ իր դեմ կատարված մահափորձերի, իրենից գումարներ հափշտակելու, քրեական գործը կարճելու որոշման վերաբերյալ: 2022թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քննիչը, հիմնավորված համարելով, որ «բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել Մեսրոպ Սիմոնյանի կողմից հանցանքներ կատարելու վերաբերյալ», որոշում էր կայացրել Մ. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Քրեական գործ էր հարուցվել Մ. Սիմոնյանի նկատմամբ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների՝ 137-ի 1-ին մասի, 177-ի 1-ին մասի, 178-ի 3-րդ մասի հատկանիշներով, որի որոշումը՝ հետապնդումը դադարեցնելու մասով, մինչ օրս վիճարկվում է, եւ ինչպես տեղեկացրել էինք, Վ. Խառատյանի գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 29-ին: Մ. Սիմոնյանը, ըստ գործարարի, ԱԱԾ աշխատակից է, եւ ըստ էության, ինքը թիրախավորվել էր նրա կողմից:

Քրեական մեկ այլ գործ էլ՝ «անջատված մասով», Սիմոնյանի վերաբերյալ առկա է Երեւան քաղաքի դատարանում՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում (դատավորն է Վարդան Մելիքյանը-Ռ.Մ.): Ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, այդ գործը դատարանում է 2022թ. փետրվարի 22-ից: 14890220 քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ մասի համաձայն. «Մեսրոպ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գումարային խնդիրներ ունենալով իր ծանոթ Վարդան Խառատյանի հետ եւ բնակվելով վերջինիս պատկանող՝ Երեւան քաղաքի Թավրիզյան փողոցի նրա տանը, ցանկանալով տեղեկանալ վերջինիս տանը կատարվող խոսակցություններին եւ ապօրինի հավաքել դրանց վերաբերյալ տեղեկություններ, 2019 թվականի ապրիլ ամսին՝ քննությամբ չպարզված օրը, նշված տանը տեղադրել է գաղտնալսող սարք եւ առանց Վարդան Խառատյանի համաձայնության ու գիտության մինչեւ 2020 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, նրա վերաբերյալ ապօրինի հավաքել է անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ խախտելով վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»: Այդ գործով նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Ըստ նույն «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, դատարանում նրա նկատմամբ այս տարվա փետրվարի քսաներեքին որոշում է ընդունվել հետախուզում հայտարարելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին: Մեղադրողն է միջնորդություն ներկայացրել: Դատարանն արձանագրել է, որ ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ ամբաստանյալ Մեսրոպ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք դրական արդյունք չեն տվել: Դատարանը փաստում է, որ նա թաքնվում է դատից եւ նրան հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ հայտարարել հետախուզում, իսկ քրեական գործի վարույթը կասեցնել` մինչեւ նրան հայտնաբերելը: Մարտի տասներեքին վարույթը վերսկսվել է, Սիմոնյանը ներկայացել է դատարան, պարտավորվել առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ դատարան… Վ. Խառատյանը դիմել է տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ «Առավոտ»-ին, հայտնելով, որ իր դեմ մահափորձի հեղինակը իր ծանոթն է՝ Մ. Սիմոնյանը, որն իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 57 000 ԱՄՆ դոլար, իսկ անցյալ տարվա մարտի 2-ին վերադաս դատախազը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Գումարը վերադարձնելու մասով չկա առանձին վարույթ, չկա քրեական գործ, որով պարտավորեցնեն Սիմոնյանին հատուցել Խառատյանին հասցված վնասները: Բացի գումարից, գլխավոր դատախազին ուղղված նամակում, իրավապահներին ուղղված հաղորդման մեջ, Խառատյանը նշում է, որ բնակվելով իր տանը (նա Մոսկվայում էր, այլ տեղում վարձով չբնակվելու խնդրանքով դիմել էր Խատառյանին նրա տանը մնալու խնդրանքով), Սիմոնյանը գողացել է «Սամսունգ D-840» մոդելի հեռախոս, այդ մասին տեղյակ է քննիչը, իսկ «Բիլայն» ընկերությունից Խառատյանը հարցում էր կատարել, պահանջել «գողացված հեռախոսի վերջին օգտագործված հասցեն»: Խառատյանի ձեռքի տակ կան եւ նա ցույց է տալիս Սիմոնյանի ձեռքով գրված պարտքացուցակը, այն դեպքում, երբ իրավապահ մարմինները «պնդում» են, թե նա մարել է պարտքերը Խառատյանի նկատմամբ: Մ. Սիմոնյանը իր ցուցմունքում գրում է, որ 2018-ին վերադարձրել է իր պարտքերը:

Ինչ տրամաբանությամբ է լինում, երբ նույն Սիմոնյանը 2020-ի հունիսին իր ձեռքով գրում է, որ ունի պարտքեր եւ կվերադարձնի: «Մ. Սիմոնյանը գազը բաց թողնելուց առաջ (առերեւույթ մահափորձը գազը տան մեջ բաց թողնելով էր մտադրվել իրականացնել-Ռ.Մ.), գրում է իր առաջարկությամբ փոխառության պայմանագիր, 2020թ. հուլիսին 56 850 ԱՄՆ դոլար պարտքը վերադարձնելու մասին: Սիմոնյանը խնդրում էր ինձ՝ գումարները կվերադարձնեմ, միայն թե ոստիկանությանը չդիմես»,-ասում է Վ. Խառատյանը: Գործի նյութերում չկար մի փաստաթուղթ, ապացույց, որի համաձայն Խառատյանին վերցված գումարները վերադարձվել են: Քրեական գործի մերժման որոշման մեջ դատախազը գրել էր. «Սիմոնյանը վերադարձրել է Խառատյանի գումարները, մի մասը, Խառատյանի համաձայնությամբ, ներդրել է կրիպտոարժույթի առուծախի մեջ, որը, սակայն, կայքի փակվելու պատճառով չի վերադարձվել»: Խառատյանը հայտնեց, որ դատախազին ներկայացրել է բիտքոինի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, այն մասին, որ «Սիմոնյանի կողմից չկան ներդրված գումարներ կայքէջում: Կայքը կեղծ է, այն չունի լոգին, գատնաբառ, եթե իրական է, ապա թող ասեն գաղտնաբառը, բացենք, տեսնենք, Սիմոնյանի կողմից գումար կա՞ «նստած»: Տուժող Խառատյանը հարցնում է՝ ինչպես է Սիմոնյանն ասում, թե կայքը փակվել է 2018-ի փետրվարին, երբ կայքէջի բացման օր նշվում է նույն այդ թվականի հոկտեմբերը… «Այդ փաստաթղթերը հաստատում են, որ 2018-ին բիտքոինի էջում որեւէ գործողություն չի կատարվել, իսկ նրա մեջ եղած իբր տասնհինգ հազար դոլար գումարի առկայությունը կեղծիք է»,-«Առավոտ»-ին ասում է Վ. Խառատյանը, ով նաեւ գլխավոր դատախազին ուղղած հաղորդման մեջ նշել էր իր անձնագրային տվյալներին տիրանալու, դրանք կեղծ փաստաթղթերում օգտագործելու մասին:

Քրեական գործը, որն անցյալ տարվա փետրվարի 9-ի որոշմամբ փակվեց, չորս հատոր էր կազմել, հիմնական մասը՝ նախաքննության ժամկետները երկարացնելու մասին որոշումներն էին: Քննիչի մի միջնորդության մեջ կար ժամկետը երկարացնելու պատճառներից. Հատուկ քննչական ծառայությունում կա՞ Սիմոնյանի վերաբերյալ գործ, եղե՞լ է, սակայն չեն գնացել հարցման հետեւից, այսինքն, քննչական գործողություն չեն կատարել: Մեկ այլ «դրվագ» էլ ընդգծեց Խառատյանը. քննիչը պիտի Մոսկվա քաղաքում բնակվող ամուսինների հարցաքններ, որոնք վկաներ են, սակայն բավարարվել է նրանց ասածով՝ թե «հիվանդ են», չեն կարող գնալ ՌԴ-ում գտնվող ՀՀ դեսպանատուն, ցուցմունք տալու: Այսինքն, վկայի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու անթույլատրելության մասին օրենքի պահանջն է տնավարի խախտվել… Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել, ըստ քննիչի, Խառատյանի կողմից տրամադրված տեսագրությունները, սակայն դրանք «նախաքննությանը հետաքրքրող տվյալներ չեն պարունակում»: