Գերմանիան կոչ է արել Հարավային Աֆրիկային՝ պաշտպանել Ուկրաինային
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բուրբոքը Հարավային Աֆրիկա կատարած այցից առաջ կոչ է արել այս երկրի քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ Ուկրաինայի դիրքորոշմանը, որը պաշտպանվում է ռուսական ներխուժումից։
Նա Հարավային Աֆրիկայի ձայնը կարևոր անվանեց միջազգային ասպարեզում և հիշեց այս երկրի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելային, ինչպես նաև իրավապաշտպան Դեսմոնդ Տուտուին։
«Եթե Մանդելայի և Դեսմոնդ Տուտուի երկիրը բարձրաձայնում է անարդարության դեմ, աշխարհը լսում է»,- ընդգծել է նա։