Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Այս մասին գրում է Anadolu-ն:
Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի իրադարձությունները և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Էրդողանը նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը F-16-ներ տրամադրելու Թուրքիայի խնդրանքի հետ կապելու փորձերը, ի վերջո, վնասում են ոչ թե Թուրքիային, այլ ՆԱՏՕ-ին։