Պրիգոժինը պահպանեց իր կյանքը, բայց կորցրեց «Վագներ» խմբին. Դեյվիդ Պետրեուս
ԿՀՎ նախկին տնօրեն և ԱՄՆ բանակի գեներալ Դեյվիդ Պետրեուսը Պրիգոժինին խորհուրդ է տվել զգուշանալ «բաց պատուհաններից»:
Նա նշել է, որ Պրիգոժինը կորցրեց նյարդերը, երբ դադարեցրեց ապստամբությունը Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարության դեմ՝ Մոսկվայից երկու ժամ հեռավորության վրա լինելով։
«Պրիգոժինը պահպանեց իր կյանքը, բայց կորցրեց Վագներ խմբին, և նա պետք է շատ զգույշ լինի Բելառուսում, որտեղ նա պատրաստվում է մնալ»,- ասել է Պետրեուսը CNN-ին: