Մեծ շոու՝ ուշագրավ ու կարևոր մի հանգամանքով
Գործարար, հասարա-քաղաքական գործիչ Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում առանձնացրել է մի քանի ուշագրավ կետ:
«1. Ամբողջ ռուսական օլիգարխիան սեփական խաղի կանոնների մեջ դրած Պուտինը
2. Բոլոր լուրջ ընդդիմադիրներին՝ նույնիսկ արտերկրում գտնվող, չենթարկվող օլիգարխներին, ոչ լոյալ հանցագործ թագավորներին կյանքից գրագետ հեռացրած Պուտինը՞
3. Նույն Վագների միջոցով 2014ին Ղրիմն անաղմուկ Ռուսաստանին միացրած Պուտինը՞
4. Էլի նույն Վագների միջոցով Լիբիայում, Սիրիայում, Դոնբաս-Լուգանսկում, նաև Աֆրիկական մեկ-երկու երկրում իր ուզածն արած Պուտինը՞
5. Վագներին ամեն ամիս միլիարդավոր ՔԵՇ ռուբլիներով ֆինանսավորող Պուտինը՞ (իմիջիայլոց, նարկոտրաֆիկից, օլիգարխիայից և կոռուպցիայից ստացվող եկամուտներով)
Է՞տ Պուտինը չէր նկատել, որ Պրիգոժինն արդեն երկու-երեք ամիս է լեզվին է տալիս, պահանջներ է դնում, Շոյգու է հայհոյում, բանակի ղեկավարություն է խոստանում մատաղ անել, իբրև թե ոժդի հավակնություններ է ցուցադրում։
Լավ եմ հիշում, թե ինչպես են Պուտինի բոլոր հակառակորդները հանկարծամահ եղել, և դրանք տասնյակներ են։
Սա ընդամենը մեծ շոու էր, իսկ թե այս շոուի թիրախը ո՞րն է, կիմանանք, երբ ժամանակը գա»,-գրել է հասարա-քաղաքական գործիչն ու ավելի ուշ այս ամենից առանձնացրել մեկ շատ կարևոր հանգամանք:
Նա մասնավորապես գրել է.
«Ո՞վ, ի՞նչ, ինչու՞, ինչպե՞ս արդեն միգուցե կարևոր էլ չէ։
Ուշագրավ է մի բան, «հանգամանքների բերումով» Բելոռուսում՝ այսինքն Լեհաստանի սահմանին հայտնվեց Պուտինի ստեղծած 25.000-ոց ատմառոժեննիներով (հենց Պրիգոժինի տերմին) լրակազմված, մինչև ատամները զինված, թրծված, իդեալական մարտավարության տիրապետող մի բանակ։
Բելոռուս ուղարկվող պուտինյան միջուկային արսենալը, պաշտպանի և երաշխավորի կարիք միանշանակ ունի»։