Ինչ է ասել Գևորգ Պապոյանը ջերմոցատերերին՝ ըստ նախարարությանԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)
«Հեզբոլլահը» հրաժարվում է զինաթափվել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրինՎարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել ենԻնչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծՄտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են.. «Հրապարակ»
Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է. «Հրապարակ»
Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել մատները, քաշել մազերը, ձգել ականջները
Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում. «Ժողովուրդ»
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրինՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում. «Հրապարակ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել ՀՐԱՏԱՊ․ Զգուշացում՝ ներքաղաքական վտանգավոր զարգացումների մասինՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. ArmsportՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով
Արթուր Դավթյանի մայրը «լայքում է» Լևոն Քոչարյանին (լուսանկար)
Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ինքնապաշտպանության կարգով. Աբաս Արաղչի Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հալանդը որոշում է կայացրել Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ Լռեց մի ամբողջ դարաշրջանի ձայնը․ կյանքից հեռացել է Փոբի Բրայսոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում գազը կթանկանա 3-4 անգամ. Շոյգու Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել է 35 հազար դոլար գումար Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն․ ՆԳՆ Քուվեյթը պնդում է, որ իր տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվել Իրանի դեմ հարձակումների համար
Վազող տողեր

Վստահ եմ, որ Առաջին նախագահը կրկին չի ուտելու այս էժան կոմբիկորմը. Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկրորդ հոդվածն է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

«Նիկոլ Փաշինյանի հանձնաժողովային ելույթի հատկապես երկրորդ մասն ընթերցելիս հիշեցի մեծ հույն Սոկրատեսին վերագրվող մի պատմություն, ով կողքից գործ էր անում՝ սրա-նրա համար դատարաններում ճառեր գրելով: Ուրեմն, մի օր Սոկրատեսի պատվիրատուներից մեկը զայրացած վերադառնում է նրա բնակարան: «Վարպետ, երբ առաջին անգամ կարդացի իմ համար քո գրած ելույթը, այն պարզապես անթերի էր և համոզիչ: Սակայն, երբ նորից այն վերընթերցեցի, հասկացա, որ լիքը խոցելի տեղեր կան:

Երրորդ անգամ այն նայելուց հետո եկա եզրակացության, որ այդ ճառը ոտքից գլուխ կեղծ է, սպիտակ թելերով կարած»,- հուզված արտաբերեց հաճախորդը: «Անհոգ եղիր, հպարտ քաղաքացի, չէ՞ որ դատավորն այն լսելու է ընդամենը մեկ անգամ»,- ցինիկաբար, բայց համոզիչ պատասխանեց կողքից սփիչռայթինգով իր ապրուստը վաստակող Սոկրատեսը:

Որքան էլ 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովին Նիկոլի ելույթն իր համար ծրագրային էր և պատմության մեջ դավաճան-կապիտուլյանտ չմնալու կենսական ճիգ, իր ճառն ալֆայից մինչև օմեգա ստի և ֆաբրիկացիաների լավ հյուսված կույտ էր, որ ականջ էր ծակում, ուղեղ եռացնում՝ ոչ թե երրորդ, այլ հենց առաջին ընթերցմամբ:

Քանիցս անդրադարձել եմ այդ նույն հարցին` արդյոք կարո՞ղ էին խուսափել պատերազմից և ինչպե՞ս:

Հայ ժողովրդի ողջ պատմությունը, եզակի բացառություններով, պատերազմի, ասպատակությունների, ներխուժումների, արշավանքների պատմություն է, որի հիմքում ընկած է Աստծո կամքով մեզ բաժին հասած այս տարածաշրջանը, ավելի ճիշտ` գեոպոլիտիկան: Սա լայն պատմափիլիսոփայական կոնտեքստն է:

Սակայն առավել նեղ և կոնկրետ դիտարկմամբ Նիկոլի ինքնահարցի պատասխանը միանշանակ է. այո՛, կարելի էր խուսափել ԱՅՍՊԻՍԻ պատերազմից՝ այսքան արյունալի, այսքան երկար և այսքան կործանարար:

Կարիք չկա հիմա դետալներով և դրվագ առ դրվագ հակադարձել Փաշինյանի կեղծապատմանը՝ արցախյան բանակցությունների վերաբերյալ: Բոլոր իրավական փաստերը, ապացույցները, փաստաթղթերը, հղումները, նյութերը վաղուց բերված են թե՛ իմ, թե՛ խնդրով զբաղվող այլ գործընկերների կողմից: Այս հոդվածում կփորձեմ անել ընդամենը մի քանի կարևոր շտրիխ:

Եվ այսպես:

1. Սեփական դավաճանական տգիտությունը քողարկելու համար բոլորին մեղադրելը նոր հնարք չէ Նիկոլի կատարմամբ: Այսպես էին վարվում նաև, օրինակ, որոշ խելապակաս և շիզոիդ հռոմեական կայսրներ, երբ իրենց մոլագարության հետևանքով առաջացած աղետները վերագրում էին Աստվածների անբարեհաճությանը:

Պարզապես Նիկոլի կատարմամբ տեքստում այդ չարագործ Աստվածների դերում էին Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները:

2. Սեփական հետույքը ժամանակակիցների զայրույթից և պատմության դատավճռից փրկելու համար Նիկոլը կրկին չի խորշում, ավելին՝ անմարդկային ջանքեր է գործադրում հնչեցնելու համար այնպիսի հակահայկական, զազրելի, երկարաժամկետ առումով Հայաստանի և Արցախի վրա տոքսիկ ազդեցություն ունեցող գնահատականներ, որոնք չէին անցնում անգամ 30 տարի Արցախի հարցով զբաղվող ադրբեջանական ղեկավարների և փորձագետների մտքով: Իսկ որոշ հատվածներ պարզապես արտագրված էին ադրբեջանական պրոպագանդայի էջերից:

3. Ընթերցողին հարցն ավելի պարզ դարձնելու համար շեշտեմ, որ մեծ հաշվով կապ չունի, թե ինչ են բանակցել Արցախի հարցով Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը մինչև 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներ: Թեպետ նախորդ երկու նախագահներին վերագրվող «մեղքերի» մեջ ստի և կեղծիքի պակաս նույնպես չկա:

Բայց փաստացի միակ ռեալ նշանակությունն ունի այն բանակցային ժառանգությունը, որը Նիկոլը ստացել է Սերժ Սարգսյանից և որը սեփական շուրթերով ընթերցել է 2020 թվականին Կապանում, հունվարյան իր ասուլիսի ժամանակ. Արցախի միջանկյալ կարգավիճակ, պարտադիր իրավական ուժ ունեցող և ոչնչով չսահմանափակված հանրաքվե, Քելբաջար ու Լաչին, etc: Եվ այս բովանդակության հետ կապված էր նա ճոռոմաբանում, թե` երբ ուզենք, սրան կվերադառնանք, ես ձեզ խոստանում եմ…

4. Բանակցային նախորդ փուլերին «Невиноватая я» հայացքով, աչքերը արտաբերվող ստից լայն բացված և քիթը քորող ստախոսն անդրադառնում էր այնպիսի արդարացումներով, որ բանական մարդու մոտ առաջացնում էին կոգնիտիվ դիսոնանս: Հատկապես ուշագրավ էր Լևոն Տեր-Պետրոսյանի հատվածը, ում Նիկոլն իր գեղցիական շուստրիությամբ փորձում էր դաշնակից դարձնել «Քոչարյանն ու Սերժն էին սաղ մեղավոր» հիմարագույն խաղում:

Վստահ եմ, որ Առաջին նախագահը կրկին չի ուտելու այս էժան կոմբիկորմը և թույլ չի տալու իր անունը շաղախել ազգակործան պատուհասի պարանոիկ ձեռնաշարժությանը: Վերջիվերջո, կենցաղային լեզվով ասած, տան տակի հարկերը մի քիչ ծուռ շարած պապերդ ի՞նչ մեղք ունեն, որ դու հարբած վիճակում այդ տունը պաժառ ես գցել: Ուստի, Նիկոլի գծած «զույգերով խաղը» տապալված է, և նա գործ է ունենալու ոչ թե «2 vs 2»-ի, այլ «1+1+1 vs 1» բանաձևի հետ:

5. 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ի խորհրդի չորս բանաձևերի մասին Էյնուլլա Ֆաթուլաևի կողմից գրված և Նիկոլի կողմից հնչեցված անհեթեթություններին շատ եմ անդրադարձել: Ընդամենը հիշեցնեմ, որ այդ բանաձևը ոչ թե Արցախի հարցի կարգավորման (այնտեղ չկա գեթ մեկ բառ այդ մասին), այլ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին էր: Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ 1993-ից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն Արցախի հարցով ոչ մի բանաձև այլևս չէր ընդունել, քանի որ 1994-ից ստորագրվեց մայիսյան հրադադարը, և խնդրի կարգավորմամբ սկսեց զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

6. Կարգավորման սկզբունքներից ժողովրդի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականությանը ստորադասելը տիպիկ ադրբեջանական բխկոց է, և անգամ 1996 թվականի ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության վրա հղում անելը Նիկոլին չի փրկում, քանզի 2007 թվականից այս կողմ, հատկապես վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչ միայն հրապարակավ ընդգծում էին, այլև տվել էին փաստաթղթին այն ձևակերպումը, որ կարգավորման բոլոր երեք սկզբունքները հավասար են, մեկը մյուսից առավել չէ, և գործում են միասնական փաթեթով (տես, օրինակ, Ս. Սարգսյանի գրասենյակի կողմից հրատարակված և 2016-ին կազմված փաստաթղթի այդ հատվածը):

7. Արցախի անկախության առաջին հանրաքվեի շուրջ շահարկումները նույնպես դատարկ են: Եթե այդ հանրաքվեն վերջնական լուծել էր Արցախի հարցը, ապա 30 տարվա բանակցություններն ինչի՞ համար էին: Արդյո՞ք Հայաստանն ուներ այն գեոպոլիտիկ ուժը, որ, օրինակ, Ռուսաստանի նման՝ Ղրիմի կամ Լուգանսկի հարցով ասեր՝ «Սա է և վերջ»: Իհարկե չուներ, բայց մարտի դաշտում ուժային հաղթանակից հետո խնդիրը տեղափոխեց երկար, ինտելեկտուալ, ռազմավարական խաղի դաշտ, որի վերջնական նպատակը նույնն էր` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եվ երիցս ճիշտ էր 2005 թվականին Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ դա փոխզիջում է, բայց ոչ թե Ադրբեջանին, այլ խնդրով զբաղվող միջազգային հանրությանը: Կրկին բերեմ կենցաղային օրինակ: Պատկերացրեք, որ հարևան թաղի դեմ որոշել եք ֆուտբոլ խաղալ: Խաղը կայանում է, դուք հաղթում եք, սակայն խաղը ոչ մրցավարական կազմ է ունենում, ոչ էլ հաշիվը պաշտոնական գրանցվում է (նկատի ունեմ, որ Արցախի առաջին հանրաքվեին չկային մանդատավորված միջազգային կառույցների դիտորդներ): Բայց դուք այնքան ուժեղ եք, այնքան վստահ ձեր ուժերի մեջ, որ պատրաստ եք նոր, արդեն պաշտոնական խաղում կրկին հաղթել:

8. 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն կատարել է իր հսկայական առաքելությունը. ա) Արցախը դարձել է միջազգային քաղաքականության, թեկուզ չճանաչված, բայց սուբյեկտ, բ) թույլ է տվել ձևավորել իշխանություն, ինքնակազմակերպվել և լինել ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է, գ) անխոցելի իրավական հիմքեր է ստեղծել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետագայում ևս առաջ մղելու համար: Պատահական չէ, որ հետխորհրդային տարածքի բոլոր կոնֆլիկտների շարքում միայն Արցախի հարցում էր ինքնորոշման իրավունքն ամրագրված միջազգային կառույցների փաստաթղթերում:

9. Հաջորդ դիտարկումը վերաբերում է մի հարցի, որ առաջին հայացքից կարող է պարզապես տերմինաբանական թվալ, սակայն իրականում ունի ավելի խոր իմաստ: Խոսքը «Մադրիդյան սկզբունքների» մասին է, որոնք առաջ եկան՝ որպես կարգավորման հիմք, 2007 թվականի ավարտին, և հենց այս ձևակերպումն է համառորեն օգտագործում Փաշինյանը դրանից հետո եղած փաստաթղթերը և իրադարձությունները բնութագրելու համար:

Սակայն: Մադրիդյան սկզբունքներն ի հայտ գալուց հետո շարունակաբար լրամշակվել են, հարստացել, այնտեղ տեղ են գտել ավելի հայանպաստ ձևակերպումներ, և այդպիսի լրամշակված նոր տարբերակը հրապարակվեց 2009 թվականին իտալական Լ’Աքվիլա քաղաքում՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների կողմից, և այն կոչվեց «Հիմնարար սկզբունքներ և տարրեր» (Basic principles and elements), և դրանից հետո գրեթե բոլոր միջազգային ատյաններն օգտագործում էին հենց այս ձևակերպումը, որն ավելի բովանդակային էր և հստակ:

10. Ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական և դիվանագիտական հետևանքների մասին Նիկոլի դիտարկումները կրկին ադրբեջանական քարոզչության բորբոսով են պատված: Պատմությունը սեփական քաղաքական տձևությանը հարմարեցնելու համար նա մոռանում է, որ անձամբ 2019 թվականի աշնանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում հայտարարել է, որ «2016-ին ադրբեջանական ագրեսիան չի հաջողել»: Իր ողջ ճառում նա համառորեն շրջանցեց նաև Ապրիլյանից հետո Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որ հայկական դիվանագիտության հաղթանակն էին, որ ընդհուպ մինչև 2018 թվականի փետրվար տեղ էին գտնում ԵԱՀԿ ՄԽ գրեթե բոլոր պաշտոնական հայտարարությունների մեջ, և որոնք Նիկոլը 2018-ին Դուշանբեում նվիրեց Ալիևին՝ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ չկրվելու, ինչպես նաև՝ «նախկիններից» վերջնական ազատվելու համար:

 11. 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո բանակցային բովանդակության շուրջ բանսարկություններին վերջ տալ կարելի է մեկընդմիշտ՝ պարզապես հրապարակելով «Սերժի բանակցած և թողած» ՄԱԿ ԱԽ համապատասխան Բանաձևի նախագիծը: Տեսնեմ, կարո՞ղ ես, Նիկոլ, слабо?

12. Նիկոլը փորձեց սվաղել նաև 2019-ի գարնանը նրան փոխանցված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաթեթի հարցը: Նա ընդամենն ասաց, որ դա 2018-ին ձևավորված բանակցային մոտեցումն էր:

Այսինքն, Սերժի՞ թողած ժառանգության հիման վրա: Այսինքն, այն, ինչ նա Կապանում ընդունել է 2020-ի հունվարին: Այսինքն, Արցախի միջանկյալ կարգավիճակո՞վ, հանրաքվեո՞վ, Քելբաջար-Լաչինո՞վ: Ու եթե իրոք այդպես է, ապա պատկերացրեք մարդու սրիկայության/տգիտության/արկածախնդրության/ նարցիսիզմի աստիճանը, որ այդ փաթեթը, քիչ է՝ մեկ տարի չէր խոստովանում, քիչ է` մինչև հիմա չի բացահայտում, քիչ է՝ իրեն գժի տեղ է դնում այն քննարկելիս, դեռ Հայաստանին էլ հակադրել է ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներին` ողջ բանակցային գործընթացում առաջին անգամ: Հիմա գոնե համոզվեցի՞ք՝ ով բերեց այս պատերազմը, ինչու Հայաստանը մենակ մնաց պատերազմի ժամանակ, ինչու ագրեսոր Ադրբեջանին չէին սաստում կամ պատժում…

13. 2018-2020 թվականներին բանակի հետ կատարվածի մասին շատ չմանրամասնեմ, մասնագետներն արդեն դա արել են: Ընդամենն ընդգծեմ, որ այդ տարիներին Փաշինյանը բանակի բարեփոխումներից և արդիականացումից դեռահասի չբավարարված ֆանտազիաներով սարքել էր բանանաելակային համով «Love is» մաստակի փուչիկ, որն արյունալի ձևով պայթեց 44 օրերի ընթացքում…

14. Այսքան խոսելու փոխարեն՝ Նիկոլին ասեք, որ հանձնարարի Հանրայինին հեռարձակելու 44-օրյա պատերազմից առաջ Պետրոս Ղազարյանին իր տված, լայն գովազդված, բայց այդպես էլ չհեռարձակված հարցազրույցը: Շատ ավելի հետաքրքիր և բացահայտիչ կլինի…

Որպեսզի չասեք, թե «Աշոտյանը բանտախցում լիքը ազատ ժամանակ ունի՝ էս ինչքա՜ն է գրել», այստեղ կանգ կառնեմ:

Նիկոլի ընտանեկան թերթն իր ելույթից հետո «сам себя не похвалишь, будешь ходить как заплеванный» սկզբունքին հավատարիմ՝ մի «աննախադեպության» ձոն երկնեց, որում նաև կշտամբեց ընդդիմությանն այդ քաղաքական pip-show-ին չմասնակցելու համար, ինչի կապակցությամբ հիշեցի «Գլադիատոր» ֆիլմի եզրափակիչ դրվագներից մեկը, երբ եզրափակիչ մենամարտից առաջ կայսր Կոմմոդոսը թաքուն իջնում է Մաքսիմուսի խուց՝ նրան կռվից առաջ մեջքից խփելու և թուլացնելու համար: Դա, սակայն, չփրկեց самодур կայսրին, և չարի վերջը եկավ: Նիկոլը, սակայն, դա էլ ռիսկ չունի անելու, նա ունակ է միայն մեջքից խփելու, բայց անգամ այդ դեպքում բաց և հավասար մենամարտից խուսափում է՝ գերադասելով զառանցանքներ արտաթորել իրեն հարմար ձևաչափերում:

Հիշեցնեմ, որ Արցախի հարցով բաց, հավասար պայմաններով և կոռեկտ բանավեճի իմ բոլոր առաջարկները Նիկոլն անտեսել է՝ փոխարենը գերադասելով ինձ «մեջքից խփել»: Բայց, ինչպես տեսնում եք, դա էլ իրեն չի փրկում:

 Հ.Գ. Փաշինյանը փորձում է պատմությունը սրբագրելով՝ իր ուզած պատմությունը գրել: Սակայն պատմությունը գրում են հաղթողները, իսկ Նիկոլը մեր ժողովրդի գլխին աղետ և ամոթ բերած պարտության և պատերազմի պատճառ հանդիսացող կապիտուլյանտ է»: