Մոտ 1300 ուսուցիչ չունի բարձրագույն կրթություն. նրանցից շատերը կազատվեն, եթե ատեստավորում չանցնեն. ԿԳՄՍ նախարար
Հանրակրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի անհրաժեշտ հրատապությունը կապված է այն հանգամանքով, որ շուրջ 12 տարի առաջ Հանրակրթության մասին օրենքով պետությունը սահմանել է պարտադիր պահանջ, որպեսզի ուսուցիչներն ունենան բարձրագույն կրթություն: Եվ տվել որոշակի ժամանակահատված ուսուցիչներին հնարավորություն էր տրվել ստանալ բարձրագույն կրթություն: Բազմաթիվ ուսուցիչների գնացել են այս ճանապարհով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից մի փոքր ավել ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն և շարունակում են աշխատել դպրոցներում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում այս տարվա օգոստոսի 20-ից սկսած:
«Առաջարկում ենք նրանց մասնակցել համավոր ատեստավորման գործընթացին և եթե կամավոր ատեստավորման գործընթացն այս ուսուցիչներն անցնեն հաջողությամբ, այսինքն՝ հավաքեն 60% և ավելին, ապա նրանց կտրվի հնարավորություն շարունակելու նրանց ուսուցչական գործունեությունը»,- նշեց նախարարը: