Ամենահետաքրքիրը, հավանաբար, դեռ առջևում է. Պրիգոժինի հետ ասոցացվող սոցցանցեր
Եվգենի Պրիգոժինին պատկանող սոցիալական ցանցերն արձագանքել են ռուսական լրատվամիջոցներում և տելեգրամյան ալիքներում վագներականների և նրանց առաջնորդի հետագա ճակատագրի մասին հաղորդագրություններին։
Պրիգոժինի տելեգրամյան ալիքներից մեկում ասվում է.
«Կարդալով տելեգրամյան ալիքները և դիտելով հեռուստատեսային ռեպորտաժներ, որոնք Եվգենի Պրիգոժինին ակտիվորեն թոշակի են ուղարկում. քաղաքական վերլուծաբանները ըստ երևույթին արդեն զինաթափել են Վագների 50.000 ակտիվ մարտիկներին: Ամենահետաքրքիրը, հավանաբար, դեռ առջևում է»,- գրված է հաղորդագրության մեջ: