Ռուսաստանում տեղի ունեցածը ցույց է տալիս Ուկրաինային աջակցելու շարունակման անհրաժեշտությունը. Բորել
ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս Ուկրաինային աջակցելու շարունակման անհրաժեշտությունը: Այս մասին գրում է BBC-ն:
Միաժամանակ նա նշել է ԵՄ-ի մտահոգությունը Ռուսաստանում տեղի ունեցածի վերաբերյալ, քանի որ միջուկային տերությունը կարող է ընկղմվել քաղաքական անկայունության մեջ: