Ամեն րոպե կարող է հարձակում լինել Ադրբեջանի կողմից. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է կանխատեսում անել` արդյոք Ադրբեջանի վերջին գործողությունները կարո՞ղ են բերել լայնածավալ ռազմական գործողությունների, թե՞ ոչ: Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ ամեն րոպե կարող է հարձակում լինել: Մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին:
Սիմոնյանի խոսքով՝ բանակին ուղղված գործողություններն ու բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ են առաջ գնում: Այսինքն՝ անկախ նրանից, թե այդ սադրանքները կլինեն, թե չեն լինի, մենք էդ տրամաբանությամբ ենք գնում: Մշտապես եղել են, չէ՞ , դրանք: 90-ականների առաջին պատերազմից հետո մշտապես կրակոցներ եղել են»,- ասաց Սիմոնյանը: