Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ
Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այս մասին գրում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հանդիպում անցկացնել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, ինչպես նաև քննարկել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը խաղաղության և հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ։