Միգուցե Ձե՞զ են ձերոնք թյուրիմացության մեջ գցել․ «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամները քաղաքապետարանի արձագանքն անվանել են «քուչի կռուտիտ»
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, այսօր՝ հունիսի 26 -ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ քաղաքապետարանը տարածքներ չի տրամադրում «Հայաքվե»-ին ստորագրահավաքի համար։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժ/պ Լևոն Սարդարյանն էլ, արձագանքելով Չալաբյանի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում երկարաշունչ հայտարարություն էր տարածել:
«․․․ Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում»,- գրել է նա և պնդել, թե քաղաքապետարանին դիմում չի ուղարկվել։
Արձագանքելով Սարդարյանի գրառմանը՝ նախաձեռնող խմբի անդամ, փաստաբաններ Վարազդատ Հարությունյանն ու Արամ Պետրոսյանը մեկնաբանություններում տեղադրել են թե՛ վարչական շրջանների ղեկավարներին ու քաղաքապետարանին ներկայացված դիմումները, թե՛ դրանց արձագանքերը, որով փաստացի իշխանությունները մերժել են տարածք տրամադրել։
Վարազդատ Հարությունյանը մասնավորապես գրել է․ «Միգուցե Ձե՞զ են ձերոնք թյուրիմացության մեջ գցել»։
Նախաձեռնող խմբի այլ անդամներ ու նաև մի շարք օգտատերեր էլ նկատել են, որ քաղաքապետրանաի բացատրությունը անհիմն, էժանագին ու անհեթեթ է։
Իսկ Մենուա Սողոմոնյանն այն որակել է «քուչի կրուտիտ»․․․
Ներկայացնում ենք նրա ու էլի մի քանի մեկնաբանություններ՝ ամբողջությամբ։



