Վագներն այլևս չի կարողանա հավաքագրել դատապարտյալներին, դա կանի ՌԴ ՊՆ-ն
Վագներն այլևս չի կարողանա հավաքագրել հանցագործներին: Այս մասին ասել է Պետդումայի օրենսդրության և պետական շինարարության կոմիտեի նախագահ Պավել Կրաշենիննիկովը։
Նա բացատրել է, որ Պետդումայի կողմից վերջերս ընդունված օրենքների համաձայն` պատժի տակ գտնվողներն այլևս չեն կարողանա պայմանագրեր կնքել Վագների հետ, այլ միայն պաշտպանության նախարարության հետ: