Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Քաղաքականություն

Պարզե՞լ եք, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չպայթեց․ 44 հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«44 հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ս․թ․ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացել է Ազգային Ժողովի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և հանդես եկել ծավալուն ելույթով։

Ս․թ․ հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին։

Նկատի ունենալով քննարկվող հարցի գերկարևորությունը՝ հարկ եմ համարում հրապարականյորեն հետևյալ 44 հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով, որ հանձնաժողովի նիստում, այնուամենայնիվ, քննության կառնվեն նաև իմ կողմից ստորև շարադրված հարցերը․

1. Հետին թվով վերլուծելով վերջին հինգ տարիների իրադարձությունները՝ կարո՞ղ եք բացառել, որ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Ձեր իշխանության գալու գործընթացի ժամանակ Ձեզ համար բարենպաստ միջավայրի ձևավորումը կախված չէր Արցախյան հարցի լուծման այսպիսի զարգացման հետ։

2. Անձամբ Դուք ցանկացե՞լ եք լուծել Ղարաբաղի հարցը, երբ առաջին օրը որպես վարչապետ մուտք եք գործել կառավարություն, եթե այո, Դուք ինչպե՞ս էիք պատկերացնում Արցախի հակամարտության լուծումը 2018թ. մայիսի 8-ին։

3. Վարչապետ դառնալուց հետո Ձեզ ե՞րբ և ու՞մ կողմից է զեկուցվել Սերժ Սարգսյանից ստացված արցախյան հակամարտության կարգավորման ժառանգության մասին։ Ծանոթանալով այդ ժառանգությանը՝ Դուք դե՞մ եք եղել դրան, թե՞ կողմ։

4. 2018թ․ մայիսի 8-ից մինչև 2020թ․ սեպտեմբերի 20-ը Դուք հստակեցրե՞լ էիք Ձեր դիրքորոշումը, թե ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հարցի լուծումը։

5. 2018թ․ մայիսի 8-ից մինչև 2020թ․ սեպտեմբերի 20-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարգավորման որևէ առարկայական առաջարկ ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, այդ առաջարկները տարբերվե՞լ են Սերժ Սարգսյանին ներկայացված առաջարկներից, թե՞ ոչ։ Ներկայացված առաջարկների վերաբերյալ Դուք ի՞նչ դիրքորոշում եք ունեցել։

6. Իլհամ Ալիևի հետ մինչև պատերազմը երբևէ քննարկե՞լ եք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, թե՞ ոչ։ Եթե այո, ապա՝ ինչպիսի՞ն էր Ձեր պատկերացումը մինչև պատերազմը Ալիևի հետ խաղաղություն հասնելու հնարավորության մասին։

7. Ինչու՞ բռնկվեց պատերազմը։ Անձամբ Դուք սպառե՞լ էիք խաղաղ ճանապարհով բանակցություններ վարելու բոլոր ռեսուրսները, թե՞ ոչ։

8. Դուք կոնկրետ ի՞նչ եք արել՝ պատերազմը կանխելու համար։

9. Անձամբ Դուք պատրա՞ստ էիք պատերազմին, թե՞ ոչ։

10. Ըստ Ձեզ, մեր բանակը պատրա՞ստ էր այդպիսի պատերազմ վարել, թե՞ ոչ։

11. Բացառու՞մ եք, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համաձայնության արդյունք էր, եթե այո, ապա Ադրբեջանը ու՞մ հետ էր ձեռք բերել այդ համաձայնությունը։

12. Ստեփանակերտում ինչու՞ հայտարարեցիք «Ղարաբաղը Հայաստան է ու վերջ»։ Ու՞մ էր ուղղված Ձեր խոսքը և ի՞նչ խնդիր էր այն լուծում։

13. Դուք պարզե՞լ եք, թե ինչու՞ է բռնկվել 2016թ․ քառօրյա պատերազմը, ի՞նչ պայմանով է կանգնեցվել այն, ինչո՞ւ հարցը չի լուծվել մինչև 2018թ. ապրիլ ամիսը։

14. Ռուսաստանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ են եղել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող ու հաջորդող ժամանակահատավածում։ Ինչպի՞սին են եղել Ռուսաստանի հետ Ձեր հարաբերությունները մինչև պատերազմի բռնկումը;

15. Սերժ Սարգսյանը և Դուք Արցախի հարցում Ռուսաստանի հետ որևէ հակասություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։

16. Ներկայումս Ռուաստանի Դաշնության ղեկավարության հետ Արցախի հակամարտության կարգավորման կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում որևէ հակասություն ունե՞ք, թե՞ ոչ, եթե այո, ինչպե՞ս եք տեսնում այդ հակասությունները հաղթահարելու ուղիները։

17. Ձեզ համար պա՞րզ է, թե Հայաստանը տարիներ շարունակ ինչու՞ է վարել «Ստատուս քվոի» պահպանման և խնդրի լուծումը «Սառեցնելու» քաղաքականություն։ Գուցե դա դրսի՞ց պարտադրված դիրքորոշում է եղել, թե՞ պայմանավորված է եղել ներքին ընկալումներով։

18. Արդյո՞ք արցախյան հարցի լուծման հետաձգումը մեծացնում էր խնդրի հայանպաստ լուծման հնարավորությունը, եթե ոչ, Դուք ի՞նչ քաղաքականություն էիք վարում մինչև պատերազմի բռնկումը։

19. Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ուներ առանց տարածքները զիջելու կանխել պատերազմը, եթե ոչ, ինչու՞ մինչև պատերազմը ժողովրդին չբացատրեցիք հարցի էությունն ու լրջությունը։

20. Արդյո՞ք 2016թ. և 2020թթ. պատերազմների միջև առկա է որևէ կապ, եթե այո, Դուք ե՞րբ եք զգացել այդ կապի գոյությունը՝ 2020թ․ պատերազմից առա՞ջ, թե՞ հետո։

21. Արդյո՞ք Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարո՞ղ էին թույլ չտալ պատերազմի բռնկում, եթե այո, ապա ինչու՞ թույլ տվեցին։

22. Արդյո՞ք Ռուսաստանն իրականում ցանկանում է լուծել Արցախի հակամարտությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է Ձեր դիրքորոշումը։

23. Ներկայումս իսկապե՞ս Հայաստանն ու Ադրբեջանը կարո՞ղ են կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Արցախի կարգավիճակը պետք է թողնել ապագային։

24. Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները Արցախի կարգավիճակի հստակեցում ասելով ի՞նչ նկատի ունեն։

25. Ներկա հանգրվանում Ձեր կառավարությունն ունի՞ որևէ կարողություն՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ օրակարգ ձևավորելու և առաջ մղելու համար:

26. Պատերազմի օրերին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Արցախում գտնվելու ընթացքում կոնկրետ ի՞նչ դերակատարություն ու առնչություն են ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում, և այդ մասին Ձեզ ի՞նչ է զեկուցվել։

27. Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին մեկնեին Մոսկվա, ի՞նչ արդյունք կարող էր տալ նրանց ներգրավումը հակամարտության դադարեցման գործում։ Ինչու՞ մերժեցիք նրանց մեկնած ձեռքը։

28. Դավիթ Շահնազարյանը վերջերս հայտարարեց, որ պատերազմի օրերին հեռախոսով խոսելով 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հարց է տվել նրան, թե ե՞րբ կհամաձայնվի Հայաստանի ղեկավարությունը կանգնեցնել պատերազմը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե վստահ է՝ մինչեւ Շուշին չհանձնի, դա չի լինելու: Որտեղի՞ց Սերժ Սարգսյանին այդպիսի վստահություն, և Ձեզ այդ ժամանակ զեկուցվե՞լ է Շուշին գրավելու՝ Ադրբեջանի նկրտումների մասին, կամ Շուշին ստանալու պայմանով՝ պատերազմը դադարեցնելու նրանց պահանջի մասին։

29. Դուք կոնկրետ ի՞նչ եք արել, որ ադրբեջանական զորքերը չհասնեին Շուշիի մատույցներ։ Ձեզանից որևէ մեկը երբևէ պահանջե՞լ է հանձնել Շուշին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց, թե՞ ոչ։

30. 2021թ․ հունիսի 5-ին Դուք հայտարարեցիք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու։ Ո՞ր արարքի կամ ինչի՞ համար Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տա Շուշիի համար և ե՞րբ։

31. 2020թ․ հոկտեմբերի 15-ին կոնկրետ ո՞ր բացառիկ կամ առանձնահատուկ գործողության համար եք միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին, այն դեպքում, երբ դրանից տառացիորեն երեք ամիս առաջ՝ 2020թ․ հուլիսի 5-ին էինք նրան գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին ՀՀ նախագահին ներկայացրել միջնորդություն։

32. 2020թ. հոկտեմբերի 22-ին, երբ ամեն օր հայկական բանակը կրում էր տարածքային ու մարդկային մեծ կորուտսներ, կոնկրետ ո՞ր բացառիկ կամ առանձնահատուկ գործողության համար եք միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանին և թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանին Հայրենիքի շքանշանով /Ազգային հերոսի կոչում/ պարգևատրելու համար։

33. 2021թ․ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պահանջեց Ձեր և ՀՀ կառավարության հրաժարականը։ Այդ հայտարարությունը դուք գնահատեցիք որպես ռազմական հեղաշրջման փորձ: Ռազմական հեղաշրջումը ակմ դրա փորձը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։ Ինչու՞ ռազմական փորձի կազմակերպիչները չենթարկվեցին քրեական պատասխանատվության։

34. Ս․թ․ մարտի 14-ին Դուք հայտարարեցիք, որ Ձեր համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն: Պատերազմից անցել է երեք տարի։ Ինչու՞ մինչև հիմա մեր պարտության պատճառ դարձած 5-րդ շարասյան մասնակիցները պետական դավաճանության մեղադրանքով չեն ենթարկվել քրեական պատասխանատվության։

35. Պարզե՞լ եք, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չպայթեց, կամ Ձեր բառերով ասած՝ պայթեց, օրինակ, 10 տոկոսով»։ Առհասարակ՝ պատերազմին օրերին ամենից տարածված միտքն այն էր, որ օդը «Բաց է»։ Ինչու՞ էր օդը «Բաց» պատերազմի օրերին։

36. Պատերազմի օրերին ո՞վ է ղեկավարել բանակը՝ Դու՞ք, Դավիթ Տոնոյա՞նը, թե՞ Օնիկ Գասպարյա՞նը» Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ի՞նչ մասնակցություն է ունեցել զինված ուժերի ղեկավարման գործում։

37. Բարձրաստիճան նախկին զինվորականներին լիարժեք հնարավորություն տրվե՞լ է իրենց կարողությունները ներդնել պատեազմական գործողությունների ժամանակ, թե՞ ոչ։

38. Անձամբ Ձեզ ո՞վ է զեկուցել պատերազմի ըննացքի մասին։ Դուք կոնկրետ Ձեր հանձնարարություններն ու՞մ եք տվել՝ պաշտպանության նախարարի՞ն, թե՞ գլխավոր շտաբի պետին։ Ինչո՞վ է պայմանավորված, որ ըստ Ձեզ, նրանց ու Արցախի հանրապետության նախագահի կողմից Ձեզ ներկայացված տեղեկությունները շատ դեպքերում հակասել են միմյանց։

39. Ձեր կառավորությունն ունի՞ Արցախի հակամարտության կարգավորման սեփական օրակարգը, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞րն է այն։

40. Ձեր կառավորությունն ունի՞ Ադրբեջանի և Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորման համապարփակ հայեցակարգ, եթե այո, ապա ո՞րն է այն։

41. Ինչպե՞ս եք պատկերացնում ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ ելքերը։

42. Ներկայիս ռազմաքաղաքական հաշվեկշռի պայմաններում Դուք իսկապե՞ս հավատում եք, որ հնարավոր է Ադդբեջանի հետ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը։

43. Կարո՞ղ եք համոզված պնդել, որ Ձեր ներկայիս վարած քաղաքականությունը միանշանակ ճիշտ է, և մի քանի տարի անց կրկին չեք խոստովանի, որ սխալվել եք, ինչպես խոստովանեցիք, որ սխալվել եք, որ մինչև պատերազմի բռնկվելը ժողովրդին չեք ասել ճշմարտությունը։

44. Թվեք Ձեր առանցքային երեք ռազմավարական սխալները, որոնք հանգեցրեցին աղետալի պատերազմին ու պարտությանը»։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյան