Լուվրն իր պատմության ընթացքում ամենախոշոր գնումն է կատարել
Հանրահայտ թանգարաններից մեկը՝ Լուվրը, ֆրանսիական թանգարանների պատմության մեջ խոշորագույն գնումն է կատարել՝ հայտնում է gazeta.ru-ն։
Ֆրանսիական թանգարանը Նիդերլանդների պետական թանգարանի հետ համատեղ ձեռք է բերել Ռեմբրանդտի երկու նկարներ։ Այդ գնման ընդհանուր արժեքը կազմում է 160 մլն եվրո։
Նշենք, որ գումարի կես բաժինը վճարելու հարցում Լուվրին օգնել է Ֆրանսիայի բանկը։ Խոսքը վերաբերում է Մարտեն Սոլմանսի և Օպիեն Կոպպիտի դիմանկարներին։ Այդ դիմանկարները ստեղծվել են 1634 թվականին։ Առաջիկա շաբաթներին դրանք առաջին անգամ ի ցույց կդրվեն հանրությանը։ Ռեմբրանդտի երկու կտավները նախկինում պատկանել են Ռոթշիլդների ընտանիքին։