ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կշարունակվեն 3 օր
Հունիսի 27-ին ԱՄՆ-ում մեկնարկող Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Պետքարտուղար Բլինկենը բանակցություն կունենա երկու նախարարների հետ։