Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Կմտնենք ԱԺ, ու իրենց պատգամավորները կքվեարկեն այս նախագծի օգտին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

«Իշխանության գործելաոճն ինձ համար անակնկալ չէր, եւ ես կարծում եմ, որ այս իշխանությունն այնքան խուճապի մեջ է, որ բացարձակ ոտք է դրել ապօրինության ճանապարհին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Ես կպատկերացնեի՝ մանր խոչընդոտներով ու ամեն օր այստեղից- այնտեղից մի բան անելով խանգարել, մի օր այս անել, այն անել, բայց իրենք գնացել են բացահայտ խոչընդոտելու ճանապարհով, որովհետեւ խուճապի մեջ են։ Իրենք հասկանում են, որ ամբողջ հանրապետությունը հիմա սկսել է համակվել «Հայաքվեի» ոգով, ամբողջ մեր երկիրը սկսել է համակվել մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ոգով։ Ու իրենք խուճապի մեջ են, իրենք հասկանում են, որ մենք ոչ միայն 50 հազար ստորագրություն կհավաքենք, մենք կհավաքենք, կմտնենք Ազգային ժողով ու կանցկացնենք այս օրենքի նախագիծը։ Իրենց սեփական պատգամավորները կքվեարկեն այս օրենքի նախագծին կողմ»,- ասաց Չալաբյանը։

Հարցին, թե ինչու է այդքան վստահ, որ ՔՊ-ական պատգամավորների շարքում կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն «Հայաքվեի» նախագծին, ասաց, որ շատ դժվար է գնալ ժողովրդի կամքին հակառակ։ Այդ պատգամավորներն աստիճանաբար սկսում են հասկանալ, որ այն ուղիով, որով իրենց տանում է Նիկոլ Փաշինյանը, ազգային աղետ է, կործանում է։ Չալաբյանը նկատում է, որ վերջիններիս մոտ էլ է գալիս այդ գիտակցումը։
«Իրենք դրանից սկսել են վախենալ, իրենք տեսել են, որ իրենց պատգամավորների ներսում արդեն սկսել է խուճապ առաջանալ։ Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 70 տոկոսը եւ ավելին դեմ են գործող իշխանության կողմից իրականացվող քաղաքականությանը, բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է Արցախի հանձնմանը, եւ «Հանրաքվեն» հենց Արցախի հանձնման դեմ է, ու իրենք սկսում են հասկանալ, որ օղակն իրենց շուրջ փակվում է»,- շեշտեց Չալաբյանը։

Մեր դիտարկմանը, որ գուցե իշխանությունները հենց դրան էլ ձգտում էին, որ նախաձեռնությունը ստորագրահավաք չիրականացնի, ու կարող ենք փաստել, որ իշխանությունները հասնում են իրենց նպատակին, «Հայաքվե» նախաձեռնության համակարգողն ասաց, որ իշխանությունները չեն հասել իրենց նպատակին․ «Ես վստահ եմ, որ մենք այդ խոչընդոտները կվերացնենք»։

Նա շեշտեց, որ մեր քաղաքացիները պիտի հավասար իրավունք ստանան՝ գալու եւ ստորագրելու իրենց նախաձեռնության համար, այդ իսկ պատճառով չեն սկսի ստորագրահավաք, քանի դեռ քաղաքացիների ստորագրահավաքի մասնակցության համար հավասար պայմաններ ամենուր չեն ապահովվել։

Հարցին, թե ընդդիմության մի մաս կա, որը նույնպես դեմ է ստորագրահավաքներին, ասելով, որ հիմա գործողությունների անցնելու ժամանակն է, Չալաբյանն ասաց, որ եթե կան ընդդիմադիրներ, ովքեր ասում են, որ կան այլ կոնկրետ քայլեր, իրենք մեծ ուրախությամբ պատրաստ են այդ քայլը դիտարկել, եւ իրենց տարած գործընթացն անհրաժեշտ է, սակայն բավարար չէ իշխանափոխության հասնելու համար։ Եվ այդ գործընթացներն իրար հակադրել պետք չէ, այլ պետք է համադրել։

Հարցրինք՝ եթե իրենց քայլերը հաջողությամբ չպսակվեն, արդյոք ունե՞ն պլան Բ, Չալաբյանն ասաց․ «Պլան Բ էլ ունենք, պլան Ց էլ ունենք, համբերեք, սպասեք՝ կտեսնեք»։