Պրիգոժինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկում
Պրիգոժինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի մոտ:
Այս մասին գրում են բելառուսական կայքերը:
RA-02795 հաշվառման համարանիշով ինքնաթիռը վայրէջք է կատարել Մաչուլիշչիի ռազմական օդանավակայանում ժամը 07.40-ին, նշում է բելառուսական դիտորդական խումբը։
Ավելի ուշ BAe 125-800B RA-02878 հաշվառման համարով մեկ այլ ինքնաթիռ օդ է բարձրացել Սանկտ Պետերբուրգից և ժամը 07.58-ին վայրէջք կատարել օդանավակայանում։
Թե ովքեր են եղել ինքնաթիռներում, չի նշվում։ Ինքը՝ Եվգենի Պրիգոժինը, դեռ չի մեկնաբանել տեղեկությունը և չի հաստատել իր ժամանելը Բելառուս։