Բլինկենն արգելել է Պետդեպարտամենտի պաշտոնյաներին որևէ մեկի հետ քննարկել Ռուսաստանում ապստամբության փորձը
Էնթոնի Բլինկենն արգելել է Պետդեպարտամենտի պաշտոնյաներին ամբողջ աշխարհում որևէ մեկի հետ քննարկել Ռուսաստանում ապստամբության փորձը:
Համապատասխան շտապ հեռագիրը նա ուղարկել է հունիսի 23-ի երեկոյան, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երեք պաշտոնյաների։
Նշվում է, որ եթե օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները դիվանագետներին հարցնեն Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա պատասխանը պետք է լինի միայն այն, որ ԱՄՆ-ը վերահսկում է իրավիճակը։